211652_close_icon
views-count18388 դիտում article-date 14:11 24-02-2019

Սանկտ Պետերբուրգի կենտրոնում հարբած վարորդը BMW X6-ով վրաերթի է ենթարկել մայթով անցնող հետիոտների. կա 2 զոհ, 3 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ 16+

ՌԴ Սանկտ Պետերբուրգի կենտրոնում խոշոր ավտովթարի հետևանքով կա 2 զոհ, ևս 3-ը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել են: Այս մասին հայտնում է Life News-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, բախվել է 2 մեքենաների, այնուհետև դուրս եկել հետիոտների համար նախատեսված հատված և վրաերթի ենթարկել մայթով անցնող հետիոտներին՝ կոտրելով հարևանությամբ գտնվող սրճարանի դռներն ու պատուհանները: Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը, ով ԱՄՆ-ից էր ժամանել, 30-ամյա Մուրադ Կասիմովն է: Նա մինչ ավտովթարի պահը եղել էր քաղաքի բարերից մեկում: Նշվում է, որ Մ. Կասիմովը ծնունդով Ադրբեջանից է և Սանկտ Պետերբուրգ է տեղափոխվել 10 տարի առաջ: Աղբյուրը նշում է նաև, որ ավտովթարի հետևանքով տեղում մահացել են 35-ամյա կին և 40-ամյա տղամարդ: Վերջինը ԱՄՆ քաղաքացի էր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր