ՖԻՖԱ-ն «Չելսիին» արգելեց առաջիկա մեկ տարում նոր խաղացողներ ձեռք բերել
ՖԻՖԱ-ն «Չելսին» մեղավոր է ճանաչել անչափահաս խաղացողների միջազգային տրանսֆերների կանոնների խախտման մեջ:
Ֆուտբոլիստների տրանսֆերների և գրանցման կանոնակարգի 29 դրվագ է արձանագրվել: Այդ պատճառով ՖԻՖԱ-ն «Չելսիին» արգելել է առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ժամանակ նոր խաղացողներ ձեռք բերել:
Արգելքը տարածվում է ամբողջ տրանսֆերի վրա՝ բացառությամբ կանանց և մինի ֆուտոլի թիմերի վրա: Ակումբը նաև տուգանվել է 600 հազ. շվեյցարական ֆրանկով:
Սակայն ՖԻՖԱ-ի որոշումը դեռ ուժի մեջ մտել: «Չելսին» իրավունք ունի որոշումը բողոքարկել ՖԻՖԱ-ի բողոքարկման կոմիտե, իսկ մերժման դեպքում՝ դիմել Մարզական արբիտրաժային դատարան:
Նախկինում նման պատիժ է կիրառվել «Ատլետիկոյի» և «Բարսելոնայի» նկատմամբ: