«Բարսելոնա»-ին կարգելվի նոր խաղացողներ ձեռք բերել մինչև 2016 թվականի հունվարը
Լոզանի Մարզական արբիտրաժային դատարանը մերժել է «Բարսելոնա»-ի բողոքը: Այդպիսով «Բարսելոնա»-ն չի կարողանա նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել մինչև 2016 թվականի հունվարը:
«ՖԻՖԱ-ի որոշումը լիովին հաստատված է, և պատիժը անփոփոխ է»,-ասվում է Մարզական արբիտրաժային դատարանի հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ նման որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ պարզվել է, որ կատալոնցիները 2009-2013 թվականներին խախտել են մինչև 18 տարեկան արտասահմանցի ֆուտբոլիստների հետ պայմանագիր կնքելու դրույթները: