ՖԻՖԱ-ն «Ռեալին» արգելել է 1 տարի նոր խաղացողներ հայտավորել
ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել, որով Մադրիդի «Ռեալին» երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում, այսինքն՝ մեկ տար ժամկետով, արգելվել է նոր խաղացողներ գրանցել, հայտնում է El Mundo Deportivo-ն:
Նման պատժի մադրիդյան ակումբը ենթարկվել է անչափահաս ֆուտբոլիստների հայտավորման կանոնակարգը խախտելու համար:
Նշվում է, որ ՖԻՖԱ-ի որոշման պաշտոնական հայտարարության ժամկետը դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ նմանատիպ խախտումների համար ավելի վաղ պատժվել էր «Բարսելոնան», որին արգելել էին նոր խաղացողներ հայտավորել մինչև 2016թ. հունվարը: