211652_close_icon
views-count1739 դիտում article-date 22:30 22-02-2019

Հետախուզվողը Թբիլիսիից տեղափոխվեց Երևան

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից փետրվարի 21-ին, ժամը 16.20-ին, Վրաստանի Թբիլիսի քաղաքից Երևան է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 35-ամյա Արթուր Ֆ.-ն, որը 2016թ. մարտի 1-ից հետախուզվում էր ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից քրեական օրենսգրքի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր