ՀՀ իշխանությունները ավտոմեքենաների ներմուծման մաքսային արտոնությունները ևս 5 տարով երկարաձգելու համար կդիմեն ԵՏՄ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում ԵՏՄ շրջանակում գործող մաքսային կարգավորումները, որոնք վերաբերում են երրորդ երկրներից ներկրված մեքենաների մաքսազերծմանը:
Եթե այդ օրենքը սկսի գործել, ԱՄՆ-ից և ԵՄ երկրներից մեքենաների արժեքը միանգամից կբարձրանա: Եթե այժմ մեքենաները մաքսազերծվում են ըստ մաքսային արժեքի, ապա այդ դեպքում ըստ շարժիչների աշխատանքային ծավալի: Օրինակ՝ 7 տարեկան և ավելի հին մեքենաները մաքսազերծվելու են խորանարդ սանտիմետրի համար 1,8 եվրոյով: Հայաստանում ավտոմեքենաների ներմուծման և վաճառքի բնագավառում ամենահամեստ հաշվարկներով զբաղված է 15-20 հազար մարդ: Իսկ սա նշանակում է, որ այդքան թվով մարդ կդառնա գործազուրկ:
Հայաստանի իշխանությունները պատրաստվում են դիմել ԵՏՄ համապատասխան մարմիններին՝ Հայաստանի նկատմամբ կիրառված 5 տարվա արտոնությունը ևս 5 տարով երկարացնելու համար»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: