Գյումրու մարզամշակութային կենտրոնում կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 150 ամյակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գյումրու Հովհաննես Հովհաննիսյանի անվան գրադարանի կողմից Գյումրու մարզամշակութային կենտրոնում կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 150 ամյակին:
Վերաբացված մարզամշակութային կենտրոնում տարաբնույթ միջոցառումների մեկնարկը տրված է: Մշակույթի վաստակավոր գործիչ Սիրանուշ Ղուկասյանը մեծ սիրով է ընդունել հրավերը, նա երիտասարդների ու մանուկների հետ միջոցառմանը մասնակցում է որպես օրվա ավագ ընթերցող:
Ընթերցանությունից բացի, միջոցառման մասնակիցները թումանյանական բեմադրություններով ու տիկնիկային ներկայացումներով են հանդես եկել:
Մանրամասները՝ [url=https://www.youtube.com/watch?time_continue=5&v=BD0yNYuIccg]Ցայգ Մարզային Հեռուստաընկերության[/url] տեսանյութում