1306 դիտում
19:35 21-02-2019
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն ընդունել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ավագ տնտեսագետին
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն այսօր ընդունել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ավագ տնտեսագետ Սեոխյուն Յունին` ՀՀ գյուղատնտեսության ոլորտի հիմնական ուղղություններն ու ոլորտի առաջնահերթությունները քննարկելու նպատակով:
Հանդիպման սկզբում Արտակ Քամալյանը համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության բնագավառում ՀՀ կառավարության ծրագրով նպատակադրված ծրագրերն ու նպատակները:
Ոլորտի առաջնային խնդիրների թվում նախարարի տեղակալը մասնավորապես ընդգծել է հողերի շուկայի ձևավորման, ենթակառուցվածքների զարգացման, գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներդրման, նոր ներդրումների ներգրավման, թռչնաբուծական արտադրանքի ավելացման, ոլորտում մասնագիտական կրթության և խորհրդատվական ծառայությունների զարգացման կարևորությունը:
Զրույցի ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի արդյունավետությանն ու շարունակականության ապահովմանը, միջազգային կառույցների աջակցությամբ իրականացվող և նախատեսվող ծրագրերին:
Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
1699 դիտում
18:23 20-08-2019
Վարչապետն ընդունել է ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենին
2669 դիտում
19:37 04-10-2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը
1041 դիտում
18:54 29-06-2015
Նախագահն ընդունել է ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Մասուդ Ահմեդին
Այս բաժնից
1348 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
946 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար