211652_close_icon
views-count2563 դիտում article-date 16:10 21-02-2019

Միշտ էլ կան սպառնալիքներ. Արթուր Վանեցյանը՝ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը նշում է, որ իշխանությունների ներկայացուցիչների, այդ թվում վարչապետի, ԱԱԾ տնօրենի նկատմամբ սպառնալիքներ միշտ էլ կան: Այս մասին նա ասաց այսօր՝ փետրվարի 21-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը։ Հավելեց, որ այդ սպառնալիքները երբեք չեն չեզոքանա, եթե չեզոքանան՝ ՀՀ ԱԱԾ-ի կազմում չի գործի Պետական պահպանության ծառայությունը, որն ապահովում է պաշտոնյաների անվտանգությունը: Սպառնալիքները երբեմն ավելանում, երբեմն նվազում են, բայց սպառնալիքները միշտ կան։

Նմանատիպ նյութեր