211652_close_icon
views-count570 դիտում article-date 15:56 20-02-2019

Ոստիկանները հայտնաբերեցին Հյուսիսային Օսիայի իրավապահների կողմից հետախուզվողին

Փետրվարի 19-ին հաղորդվել էր թմրամիջոց պահելու և օգտագործելու համար 22-ամյա Էրիկ Մ.-ին և 23-ամյա Տիգրան Պ.-ին բերման ենթարկելու մասին: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ Տիգրան Պ.-ն 2018թ. հոկտեմբերի 25-ից Հյուսիսային Օսիայի Հանրապետության ԴԱԾ սահմանապահ վարչության կողմից հետախուզվում է ՀՕ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 1-ին մասի և 30 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով (Սահմանի ապօրինի հատումը): [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր