211652_close_icon
views-count1472 դիտում article-date 21:42 18-02-2019

Գրպանահատություն Երևանում. ոստիկանները հայտնաբերեցին գրպանահատին

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, փետրվարի 16-ին, ժամը 18-ին, Կոմիտասի պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Աղվան Գ.-ին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 81.000 դրամ: Նույն օրը, ժամը 18.05-ին, ոստիկանություն է ներկայացել մի քաղաքացի և հայտնել է, որ նույն օրը, ժամը 17.50-ից 18.00-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 63 երթուղու միկրոավտոբուսի սրահում նկատել է, որ տաբատի գրպանից բացակայում է 81.000 դրամը: Կատարվում է քննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր