1227 դիտում
18:20 18-02-2019
Կանանց ֆուտբոլի 3x3 փառատոնն առաջին անգամ անցկացվեց Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կանանց ֆուտբոլի բաժնի և GOALS հասարակական կազմակերպության համագործակցությամբ, փետրվարի 16-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, անցկացվեց 3x3 ֆուտբոլային փառատոն՝ աղջիկների թիմերի մասնակցությամբ:
Իրենց կազմերում ունենալով 3-ական ֆուտբոլիստուհի՝ թիմերը պետք է մրցեին խաղահրապարակի փոքր, սահմանափակ հատվածում՝ փորձելով հնարավորինս շատ գրավել միմյանց դարպասները:
Փառատոնին մասնակցեցին 10 թիմեր 3 տարիքային խմբերում` 12-14 տարեկանների խմբում ՝ Անի-1, Անի-2, Բանանց-1, 15-17-ում՝ Անի-3, Շենիկ, Բանանց-2, 18 և բարձր տարիքային խմբում՝՝ Թվիր Լիգ, Բանանց-մարզիչներ, ԳՈԼԶ-Գորիս, Դիլիջանի միջազգային դպրոց։
Երեք տարիքային խմբերում էլ հաղթող ճանաչվեցին «Բանանցի» ներկայացուցիչները, որոնք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանանց ֆուտբոլի բաժնի պետ Աննա Թադևոսյանի կողմից պարգևատրվեցին գավաթներով և հուշանվերներով։ Միջոցառումն անցավ դրական մթնոլորտում՝ հաճելի և դինամիկ երաժշտության ուղեկցությամբ: Բոլոր մանրամասները՝ տեսանյութում՝ ստորև.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
27195 դիտում
15:09 22-05-2018
Երևանում առաջին անգամ անցկացվեց ավանդական կարատեի միջազգային առաջնություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3382 դիտում
19:05 21-10-2018
Առաջին անգամ Երևանում անցկացվեց լիարժեք մարաթոնյան վազք՝ նվիրված մայրաքաղաքի 2800-ամյակին
Այս բաժնից
862 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը
892 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
877 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում