Աբելյանցիները պատրաստվում են Թատրոնի միջազգային օրվան
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Ագնեսա Շահնազարյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ, տեղի ունեցել Թատրոնի Միջազգային օրը՝ մարտի 27-ը, Վանաձորում ըստ արժանվույն տոնելու համար հանձնախումբ ստեղծելու և նախապատրաստական գործընթաց մեկնարկելուն նվիրված խորհրդակցություն՝ արվեստի գործիչների մասնակցությամբ:
Նշվեց, որ ամեն, տարի այդ օրը, Հայաստանի թատերական գործիչների միության կողմից, Երևանում հանդիսավորությամբ անց է կացվում ,,Արտավազդ,, մրցանակաբաշության անվանակարգերում հաղթող ճանաչված արվեստագետներին մրցանակներ հանձնելու արարողությունը, իսկ մարզերում առանձնահատուկ միջոցառումներ երբևէ չեն կազմակերպվել:
Խորհրդակցության մասնակիցները համակարծիք էին թատրոնի տնօրենի հետ՝ Մարտի 27-ին թատերարվեստի գործիչների, աշխատողների օրը առանձին ծրագրով տոնակատարությամբ նշելու, թատերասերներին ևս մեկ հնարավորություն ստեղծելու թատերարվեստի շուրջ համախմբվելու համար:
Հանձնախմբի անդամների կողմից եղան բազմաթիվ առաջարկություններ: Որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ՝ հավանության արժանացած առաջարկությունների հիմամբ տոնակատարության ծրագրի և սցենարի ստեղծման համար:
Առաջիկայում հանձնաժողովի խորհրդակցություններ կհրավիրվեն ըստ անհրաժեշտության՝ նախապատրաստության գործընթացով թելադրված հարցերի քննարկման համար: