Արսեն Վենգեր. Ես վայելում եմ կյանքը և շատ եմ ճանապարհորդում
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է ֆուտբոլ իր հավանական վերադարձի մասին:
«Ես վայելում եմ կյանքը և վերջին շրջանում շատ եմ ճանապարհորդում աշխարհով մեկ: Ինձ դուր է գալիս, որ իմ վրա ճնշումը նվազել է: Ավելի շատ ազատություն եմ ձեռք բերել: Սակայն ես կարոտում եմ մրցումները:
Ես մերժել եմ մի քանի ակումբների: Սակայն ես կշարունակեմ օգնել մարդկանց, դեռ չգիտեմ՝ ինչպես: Բայց դա անելու համար ես ինքս պետք է իմ առավելագույնը ցուցադրեմ և կշարունակեմ դա անել», ասել է Վենգերը:
Վենգերը «Արսենալը» ղեկավարում էր 1996-2018 թվականներին: