211652_close_icon
views-count1656 դիտում article-date 16:40 18-02-2019

ՏԻՄ ընտրությունները ցուցադրեցին Հայաստանում ժողովրդավարության աճը. Հ. Կոնջորյան

Մի քանի համայնքներում, երբ ղեկավարների աշխատանքի վերաբերյալ բողոքներ էին ստացվում, ցուցադրվեց մոտեցում, որի համաձայն անհրաժեշտ է ընդառաջ գնալ բնակիչների ցանկություններին: Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, ՀՀ ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ մեկնաբանելով մի քանի ամիս առաջ իշխանությունների ճնշմամբ մի շարք տեղական ղեկավարների հրաժարականները: Հավելեց, որ եթե հետագայում կոնկրետ քաղաքացին ցանկություն է հայտնել ընտրություններին կրկին մասնակցելու, ապա կարող էր իր թեկնածությունն առաջադրել ու ընտրվել: «Հենց դա էլ տեղի է ունեցել»,-ընդգծեց Կոնջորյանը: Հավելեց, որ ակնհայտ է հասարակության զարմանքը, որ իշխանության ներկայացուցիչները կարող են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում պարտվել, սակայն հենց դա էլ վկայում է այն մասին, որ Հայաստանում տեղի են ունեցել փոփոխություններ, երբ իշխանությունն ամեն ինչ և ամենուր չի վերցնում իր վերահսկողության տակ:

Նմանատիպ նյութեր