ՏԻՄ ընտրությունները ցուցադրեցին Հայաստանում ժողովրդավարության աճը. Հ. Կոնջորյան
Մի քանի համայնքներում, երբ ղեկավարների աշխատանքի վերաբերյալ բողոքներ էին ստացվում, ցուցադրվեց մոտեցում, որի համաձայն անհրաժեշտ է ընդառաջ գնալ բնակիչների ցանկություններին:
Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, ՀՀ ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ մեկնաբանելով մի քանի ամիս առաջ իշխանությունների ճնշմամբ մի շարք տեղական ղեկավարների հրաժարականները:
Հավելեց, որ եթե հետագայում կոնկրետ քաղաքացին ցանկություն է հայտնել ընտրություններին կրկին մասնակցելու, ապա կարող էր իր թեկնածությունն առաջադրել ու ընտրվել:
«Հենց դա էլ տեղի է ունեցել»,-ընդգծեց Կոնջորյանը:
Հավելեց, որ ակնհայտ է հասարակության զարմանքը, որ իշխանության ներկայացուցիչները կարող են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում պարտվել, սակայն հենց դա էլ վկայում է այն մասին, որ Հայաստանում տեղի են ունեցել փոփոխություններ, երբ իշխանությունն ամեն ինչ և ամենուր չի վերցնում իր վերահսկողության տակ: