Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին
                        Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին՝ մաղթելով նրան քաջառողջություն և երջանկություն, իսկ Մոլդովայի ժողովրդին` խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում: 
Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

