Ճապոնիայի վարչապետը Վաշինգթոնի խնդրանքով Թրամպին առաջադրել է խաղաղության Նոբելյանի մրցանակի թեկնածու
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպին առաջադրել է խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածում՝ ի պատասխան Վաշինգթոնի ոչ պաշտոնական առաջարկի:
Ամերիկյան կառավարությունը Տոկիոյին խնդրել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածությունը առաջադրել այն բանից հետո, երբ 2018թ. հունիսին Թրամպը Սինգապուրում հանդիպեց Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ:
Հայտնի է, որ Աբեն Թրամպին առաջադրել էր անցած աշնանը՝ ընդգծելով ամերիկյան առաջնորդի զգալի ավանդը Հյուսիսային Կորեայի հետ երկխոսությունը վերականգնելու գործընթացում: