Այսօր՝ փետրվարի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 11:00-ի սահմաններում, Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 28-ամյա Ապավեն Անդրեասյանը իր վարած ՎԱԶ-2107 մակնիշի MNM 242 վրացական համարանիշի ավտոմեքենայով Յաղդան գյուղի 5-րդ փողոցում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 23-ամյա Լիլիթ Պողոսյանին:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Ստեփանավանի բժշկական կենտրոն: Վերջինս ստացել է «ձախ սրունքի ստորին երրորդի փափուկ հյուսվածքների սալջարդ» վնասվածք:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետաախուզության բաժանմունքոի պետ Մանուչարյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Սաֆարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Լոռու մարզում Վրաստանի Հանրապետության 28-ամյա քաղաքացին 07-ով վրաերթի է ենթարկել 23-ամյա հետիոտնին. վարորդը փախուստի չի դիմել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2019.02.16 22:00



Տեսանյութ
Twitter
Вконтакте
Одноклассники
