«Ատլետիկոյի» ակադեմիայի հիմնադիրը խոստովանել է սեռական բռնություններ կատարելու փաստը
«Ատլետիկոն» խզել է բոլոր հարաբերությունները ակումբի ակադեմիայի հիմնադիր Մանուել Բրինասի հետ:
88-ամյա իսպանացին խոստովանել է, որ 1973-75 թվականներին սեռական բնույթ ոտնձգություններ է կատարել ակադեմիայի սաների նկատմամբ: Այն ժամանակ Բրնասը ակադեմիայում մարզական տնօրենն էր և սկաուտ:
Ակումբը դատապարտել է նրա գործողությունները, հեռացրել ակումբից և ներքին հետաքննություն սկսել: Մասնավորապես, Բրինասին սեռական ոտնձգությունների մեջ մեղադրել են «Ատլետիկոյի» դպրոցի չորս սան:


