211652_close_icon

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահին

views-count1260 դիտում article-date 12:13 15-02-2019
Սերբիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին: Կարևորելով Սերբիայի հետ համագործակցության զարգացումը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթություններում՝ նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Սերբիայի միջև բարեկամական հարաբերությունները կընդլայնվեն ու կզարգանան` ի շահ երկու ժողովուրդների:

Նմանատիպ նյութեր