211652_close_icon
views-count1364 դիտում article-date 11:25 15-02-2019

Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Վենեսուելան գաղտնի բանակցություններ են վարում

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկրի արտգործնախարար Խորխե Արեասը Նյու-Յորքում երկու անգամ գաղտնի հանդիպում է ունեցել Վենեսուելայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Էլիոտ Աբրամսի հետ, հաղորդում է [url=https://apnews.com/ee79b8c8f3a8497eab4a54741612dec8]Associated Press[/url]-ը: Աղբյուրը նշել է, որ ըստ Մադուրոյի` երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 11-ին` Աբրամսի` «Մադուրոյի հետ երկխոսության ժամանակը վաղուց անցել է» հայտարարությունից չորս օր անց: Վենեսուելայի նախագահն ընդգծել է, որ Նյու-Յորքում կայացած բանակցությունների ընթացքում Արեասն Աբրամսին հրավիրել է «մասնավոր, հրապարակային կամ գաղտնի» այցելել Լատինական Ամերիկայի որևէ երկիր: «Եթե նա ուզում է հանդիպել, թող ասի` երբ, որտեղ և ինչպես... ես կգամ»,- հայտարարել է Մադուրոն: Վենեսուելայի նախագահը ևս մեկ անգամ շեշտել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ:

Նմանատիպ նյութեր