Թրամփը 2 կգ գիրացել է. հրապարակվել են ԱՄՆ նախագահի բժշկական հետազոտության արդյունքները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այժմ կշռում է 110 կիլոգրամ, այդ մասին հայտնել է Սպիտակ տան ղեկավարի անձնական բժիշկը` Շոն Կոնլին` ներկայացնելով Թրամփի բժշկական հետազոտության արդյունքները, հայտնում է [url=https://edition.cnn.com/2019/02/14/health/trump-physical-results-2019-bn/index.html]CNN[/url]-ը:
Աղբյուրի հաղորդմամբ` մեկ տարի առաջ ԱՄՆ առաջնորդի քաշը եղել է 108 կիլոգրամ, հետևաբար, նշված ժամանակահատվածում նա գիրացել է 2 կգ:
Բժիշկն ասել է, որ Թրամփը կարողացել է նվազեցնել նաև արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը` 143-ից հասցնելով 122: Նրա համար ավելացվել է խոլեստերինի դեմ օգտագործվող հատուկ դեղամիջոցի ընդունման չափաքանակը:
Հերթական բուժզննության ընթացքում ԱՄՆ նախագահի մոտ գրանցվել է 118-80 զարկերակային ճնշում:
«Այս ամենը հաշվի առնելով` ես եզրակացնում եմ, որ ԱՄՆ նախագահի առողջական վիճակն, ընդհանուր առմամբ, լավ է»,- հայտարարել է Թրամփի անձնական բժիշկը:
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին 72-ամյա Դոնալդ Թրամփը 4-ժամյա բժշկական հետազոտություն էր անցել: