1161 դիտում
20:46 14-02-2019
Երևանի քաղաքապետարանն ու Եվրոպական ներդրումային բանկն ընդլայնում են համագործակցության ուղղությունները
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի ներկայացուցչության ղեկավար Մացեյ Ժուրայի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման շրջանակում կողմերն անդրադարձել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին, նախանշել առաջիկա անելիքները:
Մասնավորապես, Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակներում նախատեսվում է Նուբարաշենի աղբավայրին հարակից տարածքում կառուցել նոր աղբավայր, ինչպես նաև փակել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը:
Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում էլ, որի աջակիցներից է Եվրոպական ներդրումային բանկը, համայնքային շուրջ 48 մանկապարտեզ ամբողջովին կհիմնանորոգվի, իսկ մոտ 100 նախակրթարաններում կիրականացվեն էներգաարդյունավետության միջոցառումներ: Անդրադառնալով կոշտ թափոնների կառավարման ծրագրի իրականացմանը՝ Երևանի քաղաքապետը կարևորել է նաև աղբի տեսակավորման գործընթացի կիրառումը և նշել, որ ոլորտում արդյունքներ գրանցելու համար այս մոտեցումը ևս անհրաժեշտություն է:
Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի ներկայացուցչության ղեկավար Մացեյ Ժուրան քաղաքապետին համագործակցության մի շարք նոր ծրագրեր է առաջարկել և նշել, որ բանկը պատրաստակամ է ընդլայնել համագործակցության ուղղությունները և օժանդակել Երևանի համար հրատապ խնդիրների լուծմանը: Բանկը պատրաստ է աջակցություն ցուցաբերել նաև տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների ու նախագծանախահաշվային ծրագրերի իրականացման հարցում:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում հստակեցնել համագործակցության նոր ուղղությունները՝ ծրագրերը գործնական փուլ տեղափոխելու նպատակով:
Նմանատիպ նյութեր
864 դիտում
22:45 20-07-2022
Երևանի քաղաքապետարանն ու Եվրոպական ներդրումային բանկն ընդլայնում են գործակցությունը
1283 դիտում
18:24 18-11-2016
Քննարկվել են ՀՀ կառավարության և Եվրոպական ներդրումային բանկի միջև համագործակցության զարգացման ուղղությունները
1955 դիտում
18:22 24-05-2017
Երևանի քաղաքապետարանն ու IDeA հիմնադրամը կհամագործակցեն ներդրումային ծրագրերի իրագործման շուրջ
Այս բաժնից
760 դիտում
14:18 13-01-2025
Հայաստանը երբեք չի լինելու ԵՄ կազմում և դա աշխարհաքաղաքական գլոբալ ճշմարտություն է. Արմեն Աշոտյան
730 դիտում
13:49 13-01-2025
ԵԱՏՄ-ից դուրս գալը ռիսկեր կունենա, տարբեր հաշվարկներ ու սցենարներ ունենք. Վահե Հովհաննիսյան
724 դիտում
13:26 13-01-2025
Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյան