45434 դիտում
16:26 14-02-2019
Արտակարգ դեպք Երևանում, պոլիկլինիկայում հերթի կանգնած կինը մահացել է․ Sputnik Արմենիա
Երևանի Մալաթիա–Սեբաստիա համայնքի թիվ 15 պոլիկլինիկայում այսօր ցերեկը` ժամը 14։20-ի սահմաններում, մահվան դեպք է գրանցվել։ Հայտնում է [url=https://armeniasputnik.am/incidents/20190214/17283401/armenia-poliklinika-kin-mah.html?fbclid=IwAR0DkoWm84UhDvgk47yae7ub9mOPooCMgeFw3o85CUD7tR9fiUf6fss5RBw]«Sputnik Արմենիան»[/url]։
Ականատեսները Sputnik Արմենիային պատմել են, որ կնոջ ինքնազգացողությունը վատացել է հերթի մեջ, բժշկի ընդունելությանը սպասելիս։ Պոլիկլինիկայի բժիշկները շտապօգնություն են կանչել, բայց կնոջ կյանքը փրկել չի հաջողվել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել է նաև պոլիկլինիկայի տնօրեն Հակոբ Հարությունյանը։ Նա շեշտել է, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե պոլիկլինիկայի տարածքում, այլ բակում։ Կնոջ ինքնազգացողություն վատացել է, երբ նա նստած է եղել բակի նստարանին։
«Խրոնիկ հիվանդ է եղել, հրաժարվել է հիվանդանոցային բուժօգնությունից, նույնիսկ ստորագրել է անկետան։ Այսօր ամուսնու հետ եկել է, սիրտը վատացել է, շատ հավանական է` ինֆարկտ է եղել»,– ասաց Հարությունյանը։
Պոլիկլինիկայի տնօրենի խոսքով` կինը վերջին 20 տարում տառապել է սիստեմային կարմիր գայլախտով։ Հարությունյանը հրաժարվեց այլ տեղեկություններ հայտնել մահացած կնոջ մասին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://armeniasputnik.am/incidents/20190214/17283401/armenia-poliklinika-kin-mah.html?fbclid=IwAR0DkoWm84UhDvgk47yae7ub9mOPooCMgeFw3o85CUD7tR9fiUf6fss5RBw]կայքում։[/url]
Նմանատիպ նյութեր
68443 դիտում
12:54 22-10-2020
Աղմկահարույց տեսանյութի կինը՝ Ազնիվը, իրոք գերեվարվել է. նա վախի ազդեցության տակ է եղել. ԱԱԾ. Sputnik Արմենիա
Այս բաժնից
1084 դիտում
13:25 12-01-2025
Իրանից պատվիրակություն կժամանի Հայաստան
1870 դիտում
13:13 12-01-2025
Որքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությանը․ Սամվել Մարտիրոսյան
694 դիտում
12:59 12-01-2025
ԱԺ պատվիրակություն կմեկնի Ստրասբուրգ