211652_close_icon
views-count8219 դիտում article-date 16:47 14-02-2019

Ես այսօր սկսում եմ իմ 2-րդ քայլարշավը․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց տնտեսական հեղափոխության ֆիզիկական և վիրտուալ քայլարշավ սկսելու մասին: «Ես այսօր սկսում եմ իմ երկրորդ քայլարշավը: Նախորդը ֆիզիկական և վիրտուալ քայլարշավ էր դեպի քաղաքական հեղափոխության հաղթանակ, այս մեկը քայլարշավ է դեպի տնտեսական հաղթանակ, և դեպի տնտեսական հեղափոխություն, և, ով որ քայլ ունի անելու, թող անի իր քայլը, ով որ ուզում է անցնել այդ ճանապարհը, թող քայլի ինձ հետ, որովհետև մեր ճանապարհը անշեղելի է, մենք քայլում ենք դեպի ազատ, երջանիկ և հզոր Հայաստան, որտեղ մեր գլխավերևում միայն ՀՀ դրոշն է, և մենք հաղթանակած ենք տեղ հասնելու: Այնտեղ, որտեղ պետք է, մենք գնալու ենք մեր ժողովրդի հետևից, այնտեղ, որտեղ պետք է, կլինենք առաջնորդ, որտեղ պետք է՝ հետևորդ: Իսկ ժողովուրդը միանշանակ հաղթելու է, և ժողովուրդը կարող է անել տնտեսական հեղափոխություն, իսկ կառավարությունը պատրաստ է ժողովրդին առաջնորդել դեպի տնտեսական հեղափոխություն,- ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր