Ռամոսը որակազրկվեց Չեմպիոնների լիգայի 2 խաղով՝ միտումնավոր դեղին քարտ ստանալու համար
ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսին որակազրկեց Չեմպիոնների լիգայի 2 խաղով:
Այդպիսով, նա բաց կթողնի ՉԼ-ի 1/8 եզրափակիչ փուլում «Այաքսի» հետ պատասխան խաղը և առաջին քառորդ եզրափակիչ հանդիպումը, եթե «Ռեալը» անցնի հաջորդ փուլ:
Ռամոսը դեղին քարտ էր ստացել ՉԼ-ի 1/8 եզրափակիչի՝ «Այաքսի» հետ խաղի (2:1) վերջում: ՈւԵՖԱ-ն համարել է, որ նա միտումնավոր է դա արել, որպեսզի քառորդ եզրափակիչից առաջ զրոյացնի դեղին քարտերը:
«Այաքսի» հետ խաղից հետո 32-ամյա ֆուտբոլիստը ակնարկել էր, որ 89-րդ րոպեին ստացած դեղին քարտը պատահական չի եղել: Ավելի ուշ նա սրբագրեց իր խոսքերը, որ միտումնավոր չէ զգուշացվել:
Ռամոսին նաև տուգանել են 1500 եվրոյով: Կրկնվելու դեպքում նրան կարող են լրացուցիչ մեկ խաղով էլ որակազրկել: