Զինեդին Զիդանը կարող է գլխավորել «Չելսին»
«Չելսին» մտադիր է թիմի գլխավոր մարզչի պաշտոնն առաջարկել Զինեդին Զիդանին:
Ակումբի ղեկավարությունը պատրաստ է վստահությունը կորցրած Մաուրիցիո Սարիին փոխարինել ֆրանսիացի մասնագետով:
Սարիի հավանական պաշտոնանկության մասին սկսեցին նորից խոսել ԱՊԼ-ի 26-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիից» կրած խայտառակ պարտությունից հետո:
Ներկա պահին «Չելսին» Պրեմիեր-լիգայում դուրս է Չեմպիոնների լիգայի գոտուց, ինչը չի համապատասխանում նրա նպատակներին:
Զիդանը մարզական գործունեությամբ չի զբաղվում 2018թ. ամռանից, երբ հեռացավ «Ռեալից»: Մադրիդյան ակումբի հետ նա երեք անգամ նվաճեց Չեմպիոնների լիգան: