Լավ ապրելու միակ ճանապարհը աշխատելն է․ Ֆինանսների նախարար
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հորդորում է լավ ապրելու համար աշխատել, ոչ թե սպասել որևէ բանի:
Այս մասին Ջանջուղազյանն ասել է այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Լավ ապրելու միակ ճանապարհը աշխատելն է: Խոսքը, իհարկե, վերաբերում է առողջ, աշխատունակ մարդկանց»,- ասաց Ջանջուղազյանը` նկատելով, որ պասիվ, կրավորական կեցվածքով որևէ բանի հասնել հնարավոր չէ: