Ընտրական համակարգի բարեփոխումներն ու անցումային արդարադատության ստեղծումը պետք է լինեն խորհրդարանի նախաձեռնությամբ. վարչապետ
Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովհաննիսյանի հարցին, նշեց, որ ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխումների և անցումային արդարադատության ստեղծման հարցերը պետք է լինեն Ազգային ժողովի օրակարգում:
«Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ մեր կառավարության նախորդ ծրագրի վրա ոչ մեկը խաչ չի քաշել, և այն մնում է մեր ծրագիրը: Սակայն ընտրական համակարգի բարեփոխումները, ինչպես նաև անցումային արդարադատության ստեղծումը պետք է լինեն խորհրդարանի օրակարգում, որպեսզի մեկնաբանություն չլինի, թե կառավարությունը փորձում է արտակարգ դատարաններ ստեղծել»,- ասաց Փաշինյանը:


