3469 դիտում
21:14 12-02-2019
Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Հուան Գուաիդոն դիմում է ուսանողների օգնությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հուան Գուաիդոն, որին Միացյալ Նահանգները եւ 5Օ այլ պետություններ ճանաչել են որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ, բարձրագույն հաստատությունների ուսանողներին կոչ է անում օգնել, որպեսզի հարեւան Կոլումբիայում կուտակված մարդասիրական օգնությունը հասցվի Վենեսուելայի ժողովրդին, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4783267.html]Ամերիկայի Ձայնը[/url]:
Նախորդ օրը նա նախազգուշացրել էր զինված ուժերի հրամանատարությանը, որ մարդասիրական օգնության մուտքն արգելելու հանգամանքը համարվում է ՝՝հանցագործություն՝ ընդդեմ մարդկության՛՛։ Դրանից հետո, ըստ Գուաիդոյի, մարդասիրական օգնության մի մասը մուտք է գործել Վենեսուելա։
ԱՄՆ-ից առաքված սննդամթերքի, դեղորայքի եւ մյուս պարագաների մեծ մասը դեռեւս գտնվում է Կոլումբիայի սահմանում, երբ երկու երկրները միմյանց կապող կամրջի վրա մեծ բեռնատարները փակել են նրանց ճանապարհը։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարում է, թե ամերիկյան օգնությունն իր կառավարությունը տապալելու նպատակ ունեցող դավադրություն է։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, ապա նա չի բացառել Վենեսուելայում ռազմական գործողություններ սկսելու հնարավորությունը։ Սակայն նա չի ասել, թե ինչ հանգամանքներում կարող են ամերիկյան ուժեր ուղարկվել այնտեղ։
Նավթով հարուստ Վենեսուելայում տիրող տնտեսական ու սոցիալական ծանր իրավիճակը հիմնականում բացատրվում է այստեղ տիրող կոռուպցիայով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2540 դիտում
16:35 16-05-2019
Դեսպան Ներսեսյանը հանդիպում է ունեցել կոնգրեսական Հուան Վարգասի հետ
1902 դիտում
16:29 04-02-2019
Մեծ Բրիտանիան, Իսպանիան եւ Ավստրիան Գուայդոյին ճանաչեցին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ
Այս բաժնից
571 դիտում
22:11 25-04-2024
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
457 դիտում
19:12 25-04-2024
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
553 դիտում
11:03 25-04-2024
Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ