211652_close_icon
views-count1379 դիտում article-date 20:48 12-02-2019

Երևանում է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 12-ից 14-ը պաշտոնական այցով Երևանում է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի գլխավորած պատվիրակությունը։ Փետրվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Սավաս Անգելիդիսի առանձնազրույցը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ։ Հայ-կիպրական բանակցություններն այնուհետև շարունակվել են ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում ամփոփվել են ռազմական և ռազմատեխնիկական բնագավառում երկկողմ համագործակցության նախորդ տարվա արդյունքները և նախանշվել 2019թ. համագործակցության հիմնական ուղղությունները։ Քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր, Հայաստանի և Կիպրոսի մասնակցությամբ բազմակողմ ձևաչափով համագործակցության հնարավորությունները։ Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսը ստորագրել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2019թ․ ծրագիրը։ Դավիթ Տոնոյանը և Սավաս Անգելիդիսը հանդես են եկել նաև համատեղ մամուլի ասուլիսով: Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի գլխավորած պատվիրակությունը այցի շրջանակում փետրվարի 12-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր