1736 դիտում
23:34 12-02-2019
Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպել է Քուվեյթի Պետության Ալ-Ահմադի նահանգի նահանգապետի հետ
Փետրվարի 12-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպեց Քուվեյթի Պետության Ալ-Ահմադի նահանգի նահանգապետ, Շեյխ Ֆաուազ Ալ-Խալեդ Ալ-Համադ Ալ-Սաբահի (Sheikh Fawaz Khaled Al-Hamad Al-Sabah) հետ:
Նահանգապետ Ալ-Սաբահը ողջունեց ՀՀ դեսպանին և գոհունակություն հայտնեց այցելության կապակցությամբ։ Նահանգապետը համառոտ տեղեկություն տրամադրեց Ալ-Ահմադի նահանգի վերաբերյալ՝ պատրաստակամություն հայտնելով հայկական համապատասխան տարածքային միավորի հետ համագործակցել։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և նահանգի վերաբերյալ ստացած տեղեկության համար` դեսպան Բաղդասարյանը վստահեցրեց, որ իր համար շատ հաճելի է ծանոթությունը Ալ-Ահմադի նահանգին և անձամբ նահանգապետին՝ ընդգծելով, որ մոտ ապագայում երկկողմ համագործակցության գործնական քայլեր կատարելու հնարավորություններ է տեսնում։
Այդ համատեքստում զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող փոխգործակցային հարցերի շուրջ։
Նմանատիպ նյութեր
2193 դիտում
20:28 10-01-2019
Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպել է Քուվեյթի Պետության թագաժառանգին
Այս բաժնից
574 դիտում
21:12 25-04-2024
Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար
499 դիտում
20:47 25-04-2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին
499 դիտում
20:34 25-04-2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը