211652_close_icon
views-count1608 դիտում article-date 23:40 12-02-2019

Բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացան ոստիկանություն

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 11-ին, ժամը 12.15-ին, կամավոր ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել 53-ամյա Ազատ Մ.-ն, որը 2019թ. փետրվարի 11-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 175 հոդվածի (Ավազակությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: *** Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների կողմից անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 11-ին, ժամը 15.30-ին, կամավոր ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել 42-ամյա Վահե Բ.-ն, որը փետրվարի 11-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 185 հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր