«Կարդիֆի» հարձակվող Սալան մահացել է գլխի և որովայնի վնասվածքներից
Հայտնի է դարձել «Կարդիֆի» հարձակվող Էմիլիանո Սալայի մահվան պատճառը:
Դիահերձումը ցույց է տվել, որ ֆուտբոլիստը մահացել է գլխի և որովայնի վնասվածքներից:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/02/08/1116949/]հայտնել էինք[/url], Էմիլիանո Սալան հունվարի 19-ին 20 մլն եվրոյի դիմաց «Նանտից» տեղափոխվեց «Կարդիֆ»: Այդ տրանսֆերը ռեկորդային էր ուելսյան ակումբի պատմության մեջ:
Նոր ակումբի հետ պայմանագիր կնքելով, արգենտինացին թեթև միաշարժիչ PA 46 Malibu ինքնաթիռով վերադարձավ Ֆրանսիա, որպեսզի հրաժեշտ տա «Նանտի» իր թիմակիցներին:
Հունվարի 21-ին նույն ինքնաթիռով նա մեկնեց Կարդիֆ: Տեղի ժամանակով ժամը 20-ին ինքնաթիռի հետ կապն ընդհատվեց: Դրանից առաջ օդանավը շտապ վայրէջք էր խնդրել Լա-Մանշի Ջերնսի կղզիում:
Ոստիկանությունը հունվարի 22-ից ձեռնարկեց փրկարար-որոնողական աշխատանքներ, և հունվարի 24-ին դադարեցրեց ակտի որոնումները
Սալայի հարազատներն ու ֆուտբոլիստները երկու օրումմ ավելի քան 300 հազ. եվրո հանգանակեցին և փետրվարի 3-ին սկսվեց մասնավոր որոնողական օպերացիան:
Արդյունքում նախ հայտնաբերվեցին ինքնաթիռ, իսկ նրանց բեկորներում այսօր հայտնաբերել են Սալայի մարմինը: