Սալան կորած ինքնաթիռից հասցրել է ձայնային հաղորդագրություն թողնել. «Շատ ահավոր է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Նանտից» «Կարդիֆ» տեղափոխված արգենտինացի հարձակվող Էմիլիանո Սալան ձայնային հաղորդագրություն է ուղարկել WhatsApp-ի խմբային չաթին, որից հետո ինքնաթիռը, որով նա մեկնում էր Ուելս, ռադարներից [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/22/1115562/]կորել է[/url] Լա-Մանշի տարածքում:
«Ողջույն, տղաներ, ինչպե՞ս են գործերը, ես ուժ չունեմ: Բազմաթիվ գործեր ավարտեցի Նանտում, այժմ թռնում եմ ինքնաթիռով, որը, կարծես թե, շուտով վարի կգնա: Թռնում եմ Կարդիֆ:
Վաղը ամեն ինչ կսկսվի, ցերեկը նոր թիմի հետ կմարզվեմ: Տեսնենք, թե ինչ կստացվի:
Եթե մի ժամուկես հետո ինձանից նորություններ չստանաք, չգիտեմ, արդյո՞ք ինչ որ մեկին կուղարկեն փնտրելու, ինձ գտնելը անհնար է: Աստված իմ, ինչ ահավոր է», նշված է հաղորդագրությունում: