211652_close_icon
views-count3005 դիտում article-date 21:59 10-02-2019

Լևոն Գալստյան. Նոր կառավարությունը պետք է հասկանա, թե ովքեր են իրենց կադրերը

Ֆեյսբուքյան օգտատեր Լևոն Գալստյանն իր [url=https://www.facebook.com/photo.php?fbid=2174950305861691&set=a.1036936762996390&type=3&theater]էջում[/url] գրել է. «Արդեն երեք օր է Վայոց ձորում ստորագրահավաք ենք անում մետաղական հանքարդյունաբերության դեմ։ Հարյուրավոր տների դուռ ենք թակել այս օրերին, և եթե դրանց հետևում մարդիկ են եղել, ապա մոտ 80 տոկոսը դեմ են արտահայտվել։ Մնացած 20 տոկոսը հիմնականում չի ուզել կարծիք հայտնի, և շատ փոքր մասն է միայն, որ ասում է թող լինեն հանքերը՝ մարդիկ գործ կունենան։ Հա, ինչո՞ւ գրեցի։ Պարզվում է, որ մարզպետարանից որոշ մարդիկ փորձում են ազդել այն տեղացիների վրա՝ ովքեր ակտիվ են ստորագրահավաքի պրոցեսում, և նույնիսկ հետևում են թե Ֆեյսբուքում ինչ հրապարակումներ են հավանել ու տարածել տեղացիները։ Հեղափոխությունն առաջին հերթին ուղեղներում պետք է լինի, հետո նոր երևի կյանքում։ Իսկ համայնքի կարծիքը զորավոր է ու դրա դեմ խաղ չկա։ Որքան էլ փորձես հին մեթոդները կիրառել՝ մեկ է, մի օր պայթելու է։ ՀՀ նոր կառավարությունը պետք է հասկանա, թե ովքեր են իրենց կադրերն ու ինչ արժեքներ են կրում

Նմանատիպ նյութեր