211652_close_icon
views-count1598 դիտում article-date 09:46 10-02-2019

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Փետրվարի 9-10-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 2/2 շենքին հա­րակից տարածքում այրվել է 3000 քմ, Տարոն-3 թաղամասի թիվ 1/1 քոթեջի մոտակայքում՝ 5000 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր