211652_close_icon
views-count2138 դիտում article-date 18:33 09-02-2019

Վալերիյ Օսիպյանն ընդունել է զոհված ոստիկանի ընտանիքին

Փետրվարի 9-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց անցած տարի ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանի այրուն՝ Մարինե Շախգուլյանին, և որդիներին՝ Դավիթ և Ալբերտ Շախգուլյաններին: Տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպմանը ներկա էին նաև ոստիկանության պետի տեղակալները: Վալերիյ Օսիպյանը նշեց, որ ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանի կատարածը հերոսություն է, քանի որ նա ծառայողական պարտքը գերազանց է իրականացրել և զոհվել զինված հանցագործին վնասազերծելիս: Ոստիկանության պետն իր աջակցությունը հայտնեց զոհված ոստիկանի ընտանիքին և վստահեցրեց, որ ողջ համակարգը նրանց կողքին է և կաջակցի ու կօժանդակի բոլոր հարցերում: Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 3-ին Երևանի բանկերից մեկում տեղի էր ունեցել ավազակային հարձակում: Այդ պահին Արա Շախգուլյանը եղել է բանկի տարածքում և երբ լսել է բանկի աշխատակիցների ձայները, հետապնդել է ավազակային հարձակում գործած անձին: Տեսնելով իրեն հետապնդող ոստիկանին՝ հանցագործը կրակոց է արձակել ոստիկանի ուղղությամբ և սպանել նրան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր