211652_close_icon
views-count1437 դիտում article-date 10:22 09-02-2019

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Կոտայքի, Գավառի, Ջերմուկի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում: Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր: Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր