211652_close_icon
views-count4836 դիտում article-date 09:46 23-11-2016

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թումանյանի, Սիսիանի և Գորիսի ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Գորիսի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Սպիտակի, Դիլիջանի, Բերդի, Նոյեմբերյանի, Կապանի և Մեղրու ճանապարհներին մառախուղ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր