Իսպանիայի գավաթ. Անկյունայինից Խոակինի գոլը հաշվել են VAR-ի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բետիսի» կիսապաշտպան Խոակին Սանչեսը Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում գոլ է խփել «Վալենսիային»: Հանդիպումն ավարտվել է 2:2:
54-րդ րոպեին 37-ամյա իսպանացին մրցակցի դարպասը գրավել է անկյունայինից ուղիղ հարվածով:
Գոլը հաշվել են տեսակրկնապատկերի համակարգի՝ VAR-ի շնորհիվ: