211652_close_icon
views-count77771 դիտում article-date 16:51 07-02-2019

Խոշոր չափի անասնագողության դեպք Արագածոտնի մարզում. մինչ որդին Արցախի առաջնագիծն է պահում, ճիվաղնեը թալանել են նրա ծնողներին՝ անասնագոմից հափշտակելով խոշոր եղջերավոր անասուններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 6-ին, խոշոր չափի անասնագողության դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Սասունիկ գյուղի 32-րդ փողոցի բնակիչ՝ 61-ամյա Քնքուշ Մակարյանը ոստիկանության Աշտարակի բաժին է ահազանգել և հայտնել, որ փետրվարի 5-ին, ժամը 23։00-ից մինչև փետրվարի 6-ի ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Սասունիկ գյուղի 20-րդ փողոցի վերջնամասում գտնվող իր տղային՝ 40-ամյա Հայկ Սարգսյանին պատկանող անասնագոմի մուտքի դռան կախովի փականը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են ու մտել ներս և հափշտակել խոշոր եղջրավոր անասուններին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողը կամ գողերը գոմից հափշտակել են 5 կով և 2 հորթ։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև ավագ փորձագետն ու հետաքննիչը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ք. Մակարյանն ասում էր. «Սա մի մարդու ձեռքի գործ չի։ Էստեղ հաստատ մեծ մեքենայով են էկել։Ամեն մի կովը 350-400 կգ էր։ Վստահ ենք, որ գողությունը կատարվել է խմբակային։ Դիմել ենք ոստիկանություն՝ հույսով, որ կգտնեն։ Ո՞վ է տեսել՝ գոմը փակես, հետո հայտբաբերես այն թալանված։ Մեր ապրուստի միակ միջոցն էր։ Հիմա շիվար կանգնել ենք, չգիտենք՝ ինչ անենք։ Գոնե բռնեն, սրտներս հովանա։ Իմանանք՝ ով է այն ապերախտը, որ քարից հաց քամող մարդկանց էս տեսակ վատություն է արել։ Բոլոր 5 կովերն էլ պետք է ծնեին։ Վարկով էինք պահում էդ անասուններին։ Հիմա հայտնվել ենք կոտրած տաշտակի առաջ։ Խնդրում ու պահանջում ենք իրավասու մարմիններից, որպեսզի գտնեն։ Իսկ եթե ցանկություն ունենան, հավատացած ենք՝ հանցագործությունը կբացահայտվի»։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Բադալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Մայր ու որդի Մակարյանները կրել են 6 մլն դրամի վնաս։ [color=#CC0000]Տուժածների հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Էս ընտանիքն իր քրտինքով տուն պահող մարդիկ են: Տղան Արցախի Հանրապետության առաջնագիծն է պահում, մի քանի մետր էն կողմ թուրքն է: Ստացվում է, որ էս մարդկանց տղան մեր անդորրն է պահում, որ թուրքը ոտնձգություն չանի սահմանին, իսկ էստեղ թուրքացած հայը թալանում է սոցիալապես անապահով պայմաններում ապրող էս ընտանիքը: էսքանից հետո թասիբի հարց պետք է լինի ոստիկանության համար, որ գտնեն էս տականքներին, ինչը դաս կլինի մյուսներին: Մենք՝ որպես հարևաններ, դիմում ենք ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին: Գիտենք, թե նա ինչ սրտացավ մոտեցում է ցուցաբերում նաև սահմաններն անառիկ պահող զինվորների ընտանիքներին, ամեն անգամ սահման ոստիկանության աշխատակիցներին ուղարկելուց Վ. Օսիպյանն ասում է, որ դուք ամուր եք պահում սահմանը, մենք էլ ամուր ենք պահելու ձեր ընտանիքներին: Հիմա պահանջում ենք Վ. Օսիպյանից, որպեսզի իր հսկողության տակ վերցնի այս հանցագործությունը բացահայտելու գործը ու վստահ ենք, որ ցանկության դեպքում հանցագործը կամ հանցագործները կբացահայտվեն:[/color] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր