211652_close_icon
views-count2021 դիտում article-date 16:26 07-02-2019

Մխիթարյանը պատրաստ է խաղալ «Հադերսֆիլդի» հետ

Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն լիարժեք մարզումներ է անցկացնում, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը: Մխիթարյանը «զինագործների» մինչև 23 տարեկանների թիմի կազմում փետրվարի 5-ին մասնակցել էր «Վեսթ Հեմի» Մ23 թիմի դեմ խաղին, որը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով անավարտ էր մնացել, հայտնում է Armsport.am-ը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին ստացած ոտնաթաթի վնասվածքից ապաքինվելուց հետո Մխիթարյանն «Արսենալի» առաջին թիմի կազմում որևէ հանդիպման չի մասնակցել։ «Արսենալն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 9-ին` ԱՊԼ-ի 26-րդ տուրի տուրի շրջանակում՝ արտագնա խաղում հյուրընկալվելով առաջնության հետնապահ «Հադերսֆիլդին»:

Նմանատիպ նյութեր