211652_close_icon
views-count470 դիտում article-date 13:42 07-02-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` փետրվարի 6-ից 7-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 6-ից 7-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 60 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 12, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 7-ական, թմրամիջոցի հայտնաբերման 5, յուրացման կամ վատնման, ծեծի ու ակնհայտ հանցավոր ճանապարհով գույքի ձեռք բերման 4-ական, անձի առևանգման, գույքի դիտավորությամբ վնասման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և սպանության սպառնալիքի 2-ական, հասարակական պետական ունեցվածքի գողության, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, ընտրական իրավունքի խախտման, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու կամ չկատարելու ու գույքն անզգուշությամբ ոչնչացնելու 1-ական դեպք: Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր