211652_close_icon
views-count5931 դիտում article-date 10:39 07-02-2019

Պարգևավճարների փողով մտադիր են նոր գրասենյակ է գնել Կենտրոնում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Թերթն իր հրապարակումներից մեկում արդեն անդրադարձել էր այն հանգամանքին, որ պետական համակարգում խոշոր պարգևավճարների մի հատվածն ուղղվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընդհանուր «կաթսա»: Ըստ թերթի աղբյուրների, այդ պարգևավճարներից բավականին «կլորիկ» գումարներ են հավաքվել, և կուսակցության ղեկավարությունը որոշել է գրասենյակ գնել Բայրոնի փողոցում կամ Հյուսիսային պողոտայի մերձակա հատվածում: Տեղեկությունների համաձայն՝ այդ գործը վստահված է ՏԿԶ նախարարի հորեղբոր որդի Արազ Պապիկյանին, որը նաև կառավարության գործերի կառավարչի տեղակալն է, և նրա ընկեր Արմեն Ղալեչյանին. վերջինս ընտրության օրերին Սուրեն Պապիկյանի տեղակալն էր՝ «Իմ քայլը» դաշինքի շտաբում: Մեր աղբյուրները պնդում են, որ ավելորդ ինտրիգներից խուսափելու համար գործարքը կկայանա փոքր-ինչ ուշ, մինչ պարգևավճարների շուրջ ծագած համընդհանուր աղմուկի ալիքը հանդարտվի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր