211652_close_icon
views-count3642 դիտում article-date 21:50 06-02-2019

Հենրիխ Մխիթարյան. Բոլորս օգնում ենք Գենդուզիին

«Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գովեստի խոսքեր է հղել «զինագործների» կիսապաշտպան Մատեո Գենդուզիի հասցեին: 30-ամյա ֆուտբոլիստը հույս է հայտնել, որ 19-ամյա ֆուտբոլիստը քրտնաջան աշխատանքի դեպքում կարող է դառնալ աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը: «Գենդուզին 19 տարեկան է, նա պետք է մտածի ֆուտբոլի մասին: Ոչ բոլորն են այդ տարիքում Ֆրանսիայից տեղափոխվում «Արսենալ»: Կարծում եմ, որ նա մեծ տաղանդ ունի: Նրան օգնում ենք խորհուրդներով` նշելով, որ քրտնաջան աշխատանքի դեպքում նա կարող է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Երիտասարդ տարիքում միշտ էլ դժվար է նոր երկիր տեղափոխվել և հարմարվել նոր մշակույթի: Քեզ ժամանակ է հարկավոր` նոր թիմակիցներին և մարդկանց մտածելակերպին հարմարվելու համար: Հիմա նա անգլերեն է սովորում: Բոլորս օգնում ենք նրան: Նա դեռ ամեն ինչ չէ, որ հասկանում է, սակայն նա փորձում է: Նրա մոտ ամեն ինչ կստացվի»,- հայ ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում [url=http://www.armsport.am/hy/news/2019/02/06/mkhitaryan-guenduzi/952292]Armsport.am[/url]-ը:

Նմանատիպ նյութեր