ՀՀ կառավարությունը հրապարակեց իր ծրագրի նախագիծը
Հայաստանի Հանրապետության կառավարության e-gov.am կայքում հրապարակվել է կառավարության ծրագրի նախագիծը, որը գործադիրի կողմից հաստատվելուց հետո կուղարկվի Ազգային ժողով:
Ծրագրում նշվում է, որ Առաջիկա հինգ տարիներին՝ ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն: