211652_close_icon
views-count1673 դիտում article-date 11:34 06-02-2019

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Միրե Միրա Թահսին Բեգի ընտանիքին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել եզդիների հոգևոր առաջնորդ Միրե Միրա Թահսին Բեգի որդուն` Միրա Հազիմ Թահսին Բեգին և ընտանիքին: «Համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեր ցավակցություններ ենք բերում Ձեզ, ձեր ընտանիքի անդամներին և ողջ եզդի ժողովրդին: Հաճելի էր մեզ համար տարիներ առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել ձեր հորը` Թահսին Բեգին, ում հետ ջերմ հանդիպում և զրույց ունեցանք: Նա շատ արժանավոր անձ էր և ոգեշնչող առաջնորդ ողջ աշխարհի եզդիների և նրանց համար, որոնք ապահով ապրում են Հայաստանում և մեր երկիրը նկատում իբրև իրենց երկրորդ տունը», - ասված է Վեհափառ Հայրապետի ցավակցագրում: Կիսելով եզդի ժողովրդի վիշտը` Նորին Սրբությունը մաղթել է, որ Բարձրյալը խաղաղության մեջ հանգչեցնի հանգուցյալ Թահսին Բեգի հոգին:

Նմանատիպ նյութեր