211652_close_icon
views-count2284 դիտում article-date 22:34 02-11-2018

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Յուրի Վարդանյանի ընտանիքին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ցավակցագիր է հղել աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի ընտանիքին: «Բարեհիշատակ Յուրի Վարդանյանը իր բազմաթիվ հաջողություններով նոր նվաճումներ արձանագրեց մարզական ասպարեզում՝ դառնալով ծանրամարտի բազմակի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն։ Հաղթանակներ արձանագրելով աշխարհի առաջնություններում՝ նա նշանակալի ձեռքբերումներով հավելեց փառքն ու հեղինակությունը մեր ժողովրդի։ Լուսահոգի Յուրի Վարդանյանը նաև քաղաքական ասպարեզում իր գործունեությամբ ջանաց օգտակարություն բերել Հայաստանի առաջընթացին և հայրենի մեր երկրում սպորտի զարգացմանը։ Իբրև ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան իր ավանդն ունեցավ հայ-վրացական կապերի ամրապնդման գործում: Ցավ է ամենքիս համար արժանավոր հայորդու կորուստը։ Հոգելույս Յուրի Վարդանյանը, լուսավոր հիշատակ թողնելով մեր ժողովրդի զավակների և բոլոր մարզասերների սրտերում, երկրային իր կյանքի ընթացքը ավարտելով, փոխադրվում է հավիտենություն՝ ժառանգելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից Իր հետևորդներին խոստացված Երկնքի արքայությունը», - ասված է Վեհափառ Հայրապետի ցավակցագրում: Կաթողիկոսը հայցել է Երկնավոր Տիրոջը Սուրբ Հոգու մխիթարություն ու սփոփանք շնորհել ննջեցյալի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին։

Նմանատիպ նյութեր